Արտաքին 4 տարի առաջ - 14:17 01-02-2022

Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»

Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը», երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսել էր գործել, այսպես կոչված, «կանաչ անձնագիրը», որը ճանաչված է նաև ԵՄ-ում։ Առանց COVID-անձնագրերի անհնար էր հայտնվել ռեստորաններում, թատրոններում, ֆիթնես կենտրոններում և այլ հաստատություններում։

«Հաշվի առնելով օմիկրոնի տարածման արագ տեմպը և վիրուսի թույլ ընթացքը, ինչպես նաև հաշվի առնելով համաշխարհային պրակտիկան՝ խորհուրդը որոշել է վերացնել կանաչ անձնագիր պահանջելու պարտավորությունը»,- հայտարարել է Գիբրաձեն։

Միաժամանակ նա ընդգծել է, որ COVID-19-ի հայտնաբերման գրանցման բոլոր համակարգերը շարունակում են գործել։

«Այն անձինք, որոնց պետք է «կանաչ անձնագիրը» արտերկրում ճամփորդելու համար, կրկին կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,- պարզաբանել է Գիբրաձեն։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից