Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկրների հետ քննարկում է Եվրոպա զորք տեղափոխելու հարցը
copy image url

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկրների հետ քննարկում է Եվրոպա զորք տեղափոխելու հարցը

Արտաքին 3 տարի առաջ - 11:45 01-02-2022

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր եվրոպացի դաշնակիցների հետ քննարկում է դաշինքի արևելյան թևի պետությունների տարածքում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում այս պահին չկա։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մի շարք դաշնակիցների հետ կապված ԱՄՆ-ի ուժերի հետ, որոնք նրանք կցանկանային (տեղակայել) կամ կարող էին պահանջել, բայց ես այսօր չեմ կարող որևէ վերջնական որոշման մասին խոսել»,- ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, Քիրբին նշել է, որ ամերիկյան ուժերի մի մասը կարող է տեղակայվել ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների տարածքում ոչ թե բուն դաշինքի մեխանիզմների շրջանակում, այլ կոնկրետ պետությունների և ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնությամբ։