Մամուլ 4 տարի առաջ - 08:05 01-02-2022

Գագիկ Ծառուկյանի հայտարարած մրցույթին մասնակցելու 100-ից ավելի հայտ կա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Ուշագրավ է, որ այս մեգա նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնակիցների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ներկայացրել են այլ գաղափարներ ու առաջարկներ, որոնք ընդհանրապես խորհրդանշում են Քրիստոնեությունը:

Օրինակ՝ առաջարկների մեծ մասը միտված է արձանային համալիր կառուցելուն, որն իր մեջ ամփոփելու է Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և աշխարհի քրիստոնյաների միաբանության խորհուրդն է պարունակելու» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին