Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:38 31-01-2022

Dolce&Gabbana նորաձևության տունը հրաժարվել է մորթու և անգորայի բրդի օգտագործումից

Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունն այլևս չի օգտագործի բնական մորթի և անգորայի բուրդ իր հավաքածուներում։ Այս մասին ասվում է ընկերության՝ կենդանիների պաշտպանության Humane Society International կազմակերպության հետ համատեղ տարածած հայտարարության մեջ, հայտնում է Vogue Business-ը։

«Ողջ նորաձևության արդյունաբերությունը կարևոր սոցիալական դեր է խաղում, որը պետք է խթանել և աջակցել. մենք կինտեգրենք նորարարական նյութեր մեր հավաքածուներում և կզարգացնենք կայուն արտադրական գործընթաց՝ միաժամանակ աշխատատեղեր պահպանելով արհեստավորների համար և պաշտպանելով նրանց արհեստը վերացումից», - ասվում է ընկերության կապի և հաղորդակցության բաժնի տնօրեն Ֆեդելե Ուսայի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ արտադրության կայուն զարգացումը մեր ժամանակներում չի ենթադրում կենդանիների մորթու օգտագործում։

Dolce & Gabbana-ն միանում է բազմաթիվ այլ նորաձևության տներին՝ հայտարարելով մորթու և կենդանական ծագման այլ նյութերից հրաժարվելու մասին: Այսպես, անցյալ շաբաթ այս մասին հայտարարեց ֆրանկո-իտալական Moncler նորաձևության տունը, որը բմբուլից բաճկոններ է արտադրում։ Մինչև 2022 թվականի վերջ մորթիով հագուստի արտադրությունը նախատեսում է դադարեցնել նաև Կանադական Canada Goose ապրանքանիշը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան