Երևան +14°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 23:47 30-01-2022

ԱՄՆ-ում կենդանաբանական այգու ավելի քան 100 այցելու խուլիգանների պատճառով փակված է մնացել վայրի կենդանիների հետ

Կալիֆորնիայի Սան Դիեգոյի կենդանաբանական այգու հարյուրից ավելի այցելուներ խուլիգանների պատճառով արգելափակվել են վայրի կենդանիների շրջակայքում, հայտնում է The Sun թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել ճոպանուղու վրա՝ վագոններից մեկում, որում շրջագայության ժամանակ հարյուրից ավելի այցելու է եղել։ Չորս խուլիգաններ շարժման ընթացքում սկսել են ճոճել վագոնը, ինչի պատճառով այն դուրս է թռել և խրվել գիշատիչ կենդանիների մոտակայքում։

Մարդիկ (ներառյալ փոքր երեխաները) ավելի քան երկու ժամ վախեցած սպասել են , մինչև ժամանել են մոտակա հրշեջ կայանի փրկարարները:

Ժամանած ոստիկանները ձերբակալել են խուլիգաններին՝ 20-ից 24 տարեկան չորս տղամարդու։ Նրանց պատիժ է սպառնում «Վանդալիզմ» հոդվածով։