Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:35 29-01-2022

Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:

Արայիկ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ:

Երկրի ղեկավարը բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ է մաղթել ու ընդգծել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան