Ներքին 4 տարի առաջ - 12:36 29-01-2022

Իրանի համար տարանցման հիմնական ճանապարհը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հունվարի 27-ին «Արմենպրեսին» տված ծավալուն հարցազրույցում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հստակորեն արձանագրել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։

Ուշագրավ է, որ այս մասին խոսելով երկու անգամ, իրանցի դիվանագետը շատ ուղիղ տեքստով հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը, ուստի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մնա առաջնահերթություն։

Հաշվի առնելով նաև իրանական կողմի դիրքորոշումները, Հայաստանում ևս պետք է շատ հստակ արձանագրվի, որ մեր պետության ներքին և արտաքին անվտանգ հաղորդակցությունն ու զարգացումը ապահովելու համար առաջնային և կենսական անհրաժեշտություն է, ոչ թե Մեղրիի տարածաշրջանով «մայրցամաքային» Ադրբեջան - Նախիջևան - Թուրքիա երկաթուղային կապի ապահովումը, այլ հենց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որով էլ պետք է անցնեն իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային հանգույցները։

#հավերժականՀայաստանը
#մերբարեկամԻրանը»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում