Ներքին 4 տարի առաջ - 09:56 28-01-2022

Պետք է գազի գնի հետ կապված որեւէ շոկ չլինի. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս պահին կարող է միայն պնդել, որ գազը չի թանկանա անապահովների համար:

Այս մասին բանակի կազմավորման օրը Գրիգորյանն ասաց Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում. «Ես այս պահին միայն կարող եմ վստահ ասել, որ անապահովների համար գազի գինը չի թանկանա, և այդ հնարավորությունը կա, քանի որ ես ասել եմ, որ սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի մենք ունենք մի իրավիճակ, երբ 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումը սկսում է 2022 թվականին: Բանաձևի ուժով սահմանին գազի գինը հաշվարկվում է կալորիականությունից ելնելով: Դուք գիտեք, որ գազի գինը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից, դրանցից մեկը և կարևորներից մեկը գազի գինն է սահմանին, հիմա կալորիականության հաշվին պոտենցիալ հավելյալ ծախսը այնքան մեծ չէ, որպեսզի դա հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ»,- ասաց փոխվարչապետը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա գազի գնի թանկացումը բիզնեսի վրա, Գրիգորյանը պատասխանեց. «Բիզնեսի համար եկեք սպասենք, տեսնենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ կխոսենք։ Բայց ես կարծում եմ, որ այնքան մեծ ա սահմանին գազի գնի և աշխարհում գազի գնի տարբերությունը, որ պետք է գազի գնի և էլեկտրաէներգիայի գնի հետ կապված որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար: Գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլև տարածաշրջանի գազ սպառող արտադրողները, և ընդհանրապես, աշխարհում գազ սպառող արտադրողների, բոլորի համար գազի գինը թանկացել է, և կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան թե կարող է պոտենցիալ թանկանալ Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են