Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:26 27-01-2022

«Այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Այսպես կոչված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը միանգամից մի քանի կողմերի ներգրավվածություն է տեսնում:

«Այս գործընթացում առաջին հերթին Թուրքիայի կողմից, հետո հայաստանյան դեֆակտո իշխանությունների ու միջազգային, այսպես ասած, պարտնյորների կողմից Հայկական հարցը փակելու և հարաբերությունների կարգավորման իլ յուզիա ստեղծելու փորձ կա: Սա թուրքական պայմաններով կարգավորում է նշանակում, որին փորձում են մասնակից դառնալ նաև աշխարհաքաղաքական կենտրոններն ու ինչ-որ տեղ նախաձեռնողի դեր ստանձնել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայել յանը:

Նրա խոսքով, ՀՀ դեֆակտո իշխանությունների կողմից այս ընթացքում ևս առաջ տարվող թեզերը զուտ հասարակությանը մոլորեցնելու նպատակ ունեն: «Մասնավորապես, շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին: Ի՞նչ «խաղաղության դարաշրջան», երբ գրեթե ամեն օր նոր հարձակում է տեղի ունենում ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության վրա: Իրենք խոսում են խաղաղությունից, որպեսզի ուղղակի առաջ տանեն իրենց օրակարգը, այն է՝ Թուրքիայի պայմաններով վերոնշյալ համաձայնությանը հասնել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան- Թուրքիա սահմանը, և Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականությունը չի եղել, պետք է դիտարկել նախ հետևյալը. Հայաստանը շատ դեպքերում որոշ հանգամանքների մասին բացահայտ խոսելու հնարավորություն չի ունեցել: Իհարկե, ՀՀ-ն ուներ Հայ դատի օրակարգ, և այդ օրակարգը շատ ակտիվ իրականացվում էր հատկապես 2000-ականներին, սակայն, միևնույն ժամանակ, դա չի հայտարարվել պաշտոնապես: Այսինքն, պոպուլիստական հայտարարություններ չեն եղել, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունն իրականացվել է: Այն, որ վերոնշյալը թույլ է տալիս այդ իշխանավորին հայտարարել, թե իբր այդ քաղաքականությունը չի իրականացվել, իրականությանը չի համապատասխանում: Բայց մենք այլ խնդիր ունենք: Քանի որ հասարակության մեջ բավականաչափ ոչ քննադատական մոտեցում կա իր ասածների նկատմամբ, մարդիկ շատ հաճախ անգամ չեն խորանում:Իրականում խնդիրն այն է, որ մեզ մոտ այս պահի դրությամբ գործընթացների լրջության գիտակցում չկա»,- ասաց Հ. Միքայել յանը:

Այդ համատեքստում ավելի հստակեցնելով վտանգները՝ նա շեշտեց. «Նախ՝ խոսքը Հայոց ցեղասպանության հարցը հավերժ փակելու վտանգի մասին է: Երկրորդը՝ այստեղ ստեղծել պայմաններ, որ Թուրքիան տնտեսական առումով գերիշխող դիրք ունենա ՀՀ տարածքում: Երրորդ՝ Ադրբեջանի պայմաններով ու Ադրբեջանի օգտին Արցախյան հարցի կարգավորում, նաև ՀՀ տարածքով միջանցքի բացում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Հիմնական վտանգները սրանք են, որոնք արդեն բավականին ակնհայտ են դարձել: Բացի այդ, խնդիրն այն է, որ այս ամենն անշրջելի դարձնելու փորձ կա: Այսինքն, այնպես անել, որ եթե անգամ Հայաստանում իշխանության փոփոխություն լինի, արտաքին համատեքստը փոխվի, Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այլևս հնարավոր չլինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր հայեցակարգը հօգուտ մեզ դեպի դրական ճանապարհ տանել: Թուրքական պայմաններով այս հաշտեցումը տեղի է ունենում այնպես, որի պարագայում այլևս հնարավոր չի լինելու որևէ բան փոխել: Սա շատ լուրջ իրավիճակ է»:

Նրա խոսքով, այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է: «Կապիտուլ յացիոն օրակարգ է տարվում. ներկայացվում է այնպիսի օրակարգ, որը միայն Ադրբեջանին է ձեռնտու: Վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցություններում ու այլ քաղաքական գործընթացներում հօգուտ Հայաստանի նույնիսկ փոքր ձեռքբերում չի եղել: Մեկ կամ մեկուկես տարի առաջ և հիմա արված հայտարարությունները համեմատելով՝ կարող ենք ասել, որ որևէ հարց չի լուծվել: Դեֆակտո իշխանությունների բոլոր խոստումները սուտ են դուրս եկել, բայց քանի որ հանրության կողմից հստակ քննադատական մոտեցում չկա, այդ ամենն աշխատում է նաև հիմա: Իրականում բանակցություններ վարելու համար տարրական գիտելիքներ են հարկավոր:

Պետք է ճանաչել դիմացինին, մասնավորապես՝ Թուրքիային, տիրապետել նաև բանակցային տեսությանը: Երբ առանց նախապայմանների որևէ հանձնում կամ զիջումներ են լինում, օրինակ՝ գերիների վերադարձի պահանջ չի դրվում, Ադրբեջանը սա ընդունում է ի գիտություն՝ հետագայում որևէ քայլի ի պատասխան որևէ փոխադարձ քայլ չանելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ստեղծվում է նաև մի իրավիճակ, երբ ՀՀ դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը և չեն ստեղծվում մեխանիզմներ, որոնց միջոցով դա կարող է իրականացվել: Հետևապես, ականատես ենք լինում մի գործընթացի, որը մարդկանց մի մասը չի գիտակցում, մյուս մասը մի փոքր գիտակցում է, բայց ոչ ժամանակին. երբ իրավիճակը փոխելու կարիք լինի, գուցե արդեն ուշ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից