Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:44 26-01-2022

Սյունիքի մարզի դատարանն ազատ է արձակել Աշոտ Մինասյանին

Սյունիքի մարզի դատարանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ)։

Քիչ առաջ հրապարակվել է դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը՝ բեկանելով նախկին որոշումը և Աշոտ Երկաթը 2021-ի դեկտեմբերի 1-ից գտնվում էր կալանքի տակ: Նրա համար միջնորդություններ էին ներկայացրել բազմաթիվ մտավորականներ, ազատամարտիկներ։ Իսկ օրերս նրա պաշտպանության կոմիտեն այցելել էր կաթողիկոսին։ Տևական ժամանակ այդ միջնորդությունները մերժվում էին, չնայած այս ընթացքում հերքվել և գործից բացառվել էր նաև վարչապետի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանքը։ Նրան կալանքի տակ էին պահում ապօրինի զենքի հոդվածով։

Ձեզ գուցե հետաքրքրի