Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:43 26-01-2022

Խորվաթիայի վարչապետը ներողություն է խնդրել ուկրաինացիներից նախագահ Միլանովիչի խոսքերի համար

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը մեկնաբանել է երկրի նախագահ Զորան Միլանովիչի խոսքերը Ուկրաինայում կոռուպցիայի մասին։ Վարչապետը հայտարարել է, որ նախագահի դիրքորոշումը չի համընկնում կառավարության դիրքորոշման հետ։

«Նրա հայտարարությունը՝ Ուկրաինայում կոռուպցիայի մասին, մեր դիրքորոշումը չէ, և ես կառավարության անունից ներողություն եմ խնդրում ուկրաինացիներից նման անհեթեթությունների համար»,- ասել է նա: Նրա խոսքերը փոխանցում է «Ստրանա.ua» պորտալը։

Վարչապետը հավելել է, որ չգիտի, թե որ զինվորականներին է նախագահը մտադիր դուրս բերել ՆԱՏՕ-ի ուժերից, քանի որ Ուկրաինայում խորվաթ զինվորներ չկան, իսկ նրանք, ովքեր Լեհաստանում ՆԱՏՕ-ի կազմում էին, արդեն վերադարձել են։