Երևան +22°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:58 26-01-2022

Ֆրանսիան գերազանցել է COVID-19-ի մեկ օրում հայտնաբերված դեպքերի նախորդ ռեկորդը

Ֆրանսիայում COVID-19-ի նոր հակառեկորդ է սահմանվել՝ մեկ օրում ավելի քան 500 հազար դեպք, հաղորդում է Sante Publique գործակալությունը։

Անցած մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է հիվանդության 501635 դեպք։ Ենթադրվում է, որ հիվանդների մեծ մասը՝ մոտ 95%-ը, վարակվել է օմիկրոն շտամով:

Ֆրանսիայում, համավարակի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 16.8 միլիոն դեպք: Վերջին օրերին հիվանդացության օրական մակարդակը գրեթե 400 հազար մարդ է, դեպքերի թիվն աճում է չափազանց արագ տեմպերով։