Ավելին 4 տարի առաջ - 23:59 25-01-2022

Մորգենշտերնի համերգային տնօրենը հաղորդել է, որ տեղյակ չէ ռեփերի երևանյան համերգի չեղարկման մասին

Ռեփեր Ալիշեր Մորգենշթերնի համերգային տնօրեն Վլադիմիրը Газета.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տվյալներ չունի երաժշտի երևանյան համերգի չեղարկման մասին։ Նա հավելել է, որ կապի մեջ է շոուի կազմակերպիչների հետ։

«Ո՞վ է ինչ-որ բան չեղարկել: Որտե՞ղ է հաղորդվել: Ինձ ուղղակի հետաքրքիր է, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մենք կապի մեջ ենք կազմակերպչի հետ և որևէ տեղեկություն չկա, որ այնտեղ ինչ-որ բան չեղարկվել է, նման բան չի եղել»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Մորգենշտերնի՝ մարտին Երևանում նախատեսված համերգը չեղարկվել է։

Մինչ այդ ռեփերի մեծ շոուի անոնսը հայկական սոցցանցերում ակտիվ բողոքի տեղիք էր տվել։ Մորգենշտերնը մեղադրվում էր անբարոյականություն, թմրամոլություն և հակաքրիստոնեություն քարոզելու մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան