Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:16 25-01-2022

«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:

2020 թվականին ստացել է ՈւԵՖԱ-ի «Պրո» կարգի մարզչական արտոնագիր։

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Հավելենք, որ հունվարի 11-ին հայտնի դարձավ «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի հրաժարականի մասին։