Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:02 25-01-2022

Հունաստանում ձյան առատ տեղումների պատճառով արգելափակվել են հազարավոր մեքենաներ

Հունաստանում ձյան առատ տեղումների պատճառով Ատտիկա օդոս ազգային ավտոմայրուղու վրա արգելափակվել են մոտ հինգ հազար վարորդներ։ Նրանց փրկության համար ուղարկվել է բանակ։ Այս մասին հաղորդում է Protothema-ն։

Հայտնի է, որ որոշ վարորդներ մոտ 12 ժամ գտնվում են «ձյան գերության մեջ»։ Մայրուղու վրա նկատվում են բազմակիլոմետրանոց խցանումներ։ Մեքենաների մեծ մասը ամառային անվադողերով է։

Վարորդների օգնության համար ուղարկվել են զինվորականներ, հրշեջներ, ոստիկաններ և կամավորներ։ Վարորդներին տրվում է սնունդ և ջուր:

Նշվում է, որ ձյունը շարունակում է տեղալ: