Երևան +17°
Ներքին 2 տարի առաջ - 13:03 25-01-2022

Փաշինյանը փորձում է հաստատել Արցախի՝ ադրբեջանական լինելը․ Տիգրան Աբրահամյան

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ճեպազրույցների ընթացքում նշեց, որ բացի ադրբեջանական սադրանքներից մենք ունենք նաև ոչ մարտական կորուստներ, որոնց պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն են․

«Ավելին, մենք ունենք կորած զինվոր, որը հաստատվեց պաշտոնապես, բայց որի մասին պաշտոնական տեղեկատվությունը լռում էր։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի բոլոր նման դեպքերը թաքցվեն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա անդրադարձավ նաև բանակի բարեփոխումներին ու նշեց, որ մեկ տարի է պաշտպանության բոլոր նախարարներն ասում են, որ մշակվում է բանակի բարեփոխումների հայեցակարգ, սակայն արդեն մեկ տարի է անցել, և ոչ մի հայեցակարգ չկա, նույնիսկ բանակի բյուջեում բարեփոխումները նշված չեն։ Մանրամասները՝ տեսանյութում։