Ավելին 4 տարի առաջ - 11:53 23-01-2022

Հայտնի է դարձել մի ախտանշան, որը թույլ է տալիս բացահայտել «Օմիկրոնը» մինչև COVID-19-ի թեստը

Չիկագոյի հանրային առողջապահության դեպարտամենտի հանձնակատար Էլիսոն Արվադին հայտարարել է, որ կոկորդի ցավը կարող է վկայել կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու մասին՝ նախքան COVID-19-ի դրական թեստը: Այս մասին հայտնում է NBC Chicago-ն։

Արվադին նշել է, որ սա ամենատարածված ախտանշանն է, որը կանխատեսում է կորոնավիրուսի դրական թեստ։

«Մենք միանշանակ տեսնում ենք, որ կոկորդի ցավը նախազգուշացում է»,- նշել է փորձագետը։

Արվադին կոչ է արել այն հիվանդներին, ովքեր ունեն գրիպի կամ մրսածության ախտանշաններ, ենթադրել, որ իրենք վարակվել են կորոնավիրուսով, քանի դեռ թեստն այլ բան ցույց չի տվել:

Ավելի վաղ ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը խոսել էր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակմանը բնորոշ ախտանշանների մասին։ Նրա խոսքով, եթե մարդու մոտ անմիջապես առաջանում է քթահոսություն, գլխացավ, կոկորդի ցավ, խռպոտություն, աղեստամոքսային տրակտի խանգարում, ապա դա գրեթե 100%-ով վարակ է «Օմիկրոնով»։

Նա նաև նշել է, որ «Օմիկրոնը» ուղեկցվում է տարբեր ախտանշաններով՝ տհաճություն, քնի խանգարում, ջերմություն, որովայնի ցավ և աղեստամոքսային տրակտի խանգարումներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում