Արտաքին 4 տարի առաջ - 13:19 21-01-2022

Ճապոնիան հաստատել է Pfizer-ի COVID-պատվաստանյութի կիրառումը 5-11 տարեկան երեխաների համար

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հունվարի 21-ին հաստատել է 5-ից 11 տարեկան երեխաների համար Pfizer-ի պատվաստանյութի կիրառումը, հաղորդում է Kyodo-ն։

Երեխաները կպատվաստվեն 2022թ.-ի մարտից։ Պատվաստանյութ կարող է ստանալ մոտ ութ միլիոն երեխա:

Նշվում է, որ այս տարիքային խմբում պատվաստանյութի դեղաչափը կկազմի մեծահասակների համար նախատեսված դեղաչափի մեկ երրորդը։ Դրանցում պարունակվող ակտիվ բաղադրիչները նույնն են, բայց երեխաները կպատվաստվեն հատուկ դրա համար մշակված դեղամիջոցով։

Ճապոնիայում ներկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառվում է միայն 12 և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին պատվաստելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան