Երևան +10°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:17 20-01-2022

Բելառուսն արգելել է Վրաստանից ներմուծել «Տնական Կախեթինյան» գինին

Վրացական և իսպանական արտադրության ալկոհոլը ներառվել է Բելառուսի պետական ​​չափորոշիչների վտանգավոր արտադրանքի գրանցամատյանում։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վտանգավոր են ճանաչվել հնեցված կարմիր կիսաքաղցր «Կախեթինյան տնական» (արտադրող «Կվարելի Պոգրեբ» ՍՊԸ, Վրաստան) և սպիտակ կիսաչոր հնեցված JUAN RAMON Blanco Semiseco (արտադրող Bodegas Parra Dorada, SL, Իսպանիա):

Երկու դեպքում էլ ալկոհոլը ոչ պիտանի է ճանաչվել մեկ պատճառով՝ գինին պարունակում է E200 կոնսերվանտ, որն անընդունելի է այս տեսակի արտադրանքի համար։ Հունվարի 22-ից արգելվում է այս գինիները ներկրել և վաճառել Բելառուսում։