Ներքին 4 տարի առաջ - 18:07 20-01-2022

Պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71 մլն դրամի պարտավորություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018թ. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության մարմինների կողմից իրականացված նմանատիպ առաջին ուսումնասիրության արդյունքում ի հայտ բերված բազմաթիվ խնդիրներ ոլորտային պետական գերատեսչությունների հետ համագործակցությամբ լուծվել են, իսկ ընդերքօգտագործող սուբյետներն սկսել են ավելի բարեխիղճ վարքագիծ դրսևորել պետության և համայնքների առջև իրենց պարտավորությունների կատարման հարցում:

Այդուհանդերձ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով 26 սուբյեկտներ ունեն ընդհանուր 39.751.045 ՀՀ դրամի պարտավորություններ, որից 2.400.000 ՀՀ դրամը վերականգնվել է ուսումնասիրության ընթացքում:

Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում 8 ընդերքօգտագործողների պարտավորությունների չափը կազմում է 23.000.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի գծով 4 սուբյեկտներ ունեն ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամի պարտավորություններ: ՀՀ դատախազության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների կողմից ապառքներ ունեցող տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ, նրանց նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ և միջոցներ են ձեռնարկվել դատական կարգով ապառքները բռնագանձելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից