Արտաքին 4 տարի առաջ - 16:03 20-01-2022

Նազարբաևի համար ցմահ կպահպանվի Ղազախստանի խորհրդարանի առջև ելույթ ունենալու իրավունքը

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համար կպահպանվի կառավարության նիստերին և հանրապետության խորհրդարանի առջև ելույթ ունենալու իրավունքը, և նա կկարողանա դա անել մինչև իր կյանքի վերջը։ Այս մասին ասվում է «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ ազգի առաջնորդի մասին» նոր օրենքում։

Նախօրեին Մաժիլիսը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնցով չեղարկվելու են Ղազախստանի առաջին ղեկավարի ցմահ նախագահությունը մի շարք պետական ​​կառույցներում: Հինգշաբթի օրը՝ հունվարի 20-ին, համապատասխան փաստաթղթերը հայտնվել են Սենատի՝ օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։

«(Նուրսուլթան Նազարբաևին է պատկանում իրավունքը) ելույթ ունենալ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի և նրա պալատների առջև, հանրապետության կառավարության նիստերին երկրի համար կարևոր հարցեր քննարկելիս, լինել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ»,- ասված է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը