Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:54 20-01-2022

Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք

Հայաստանում Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք պաշտոնյաներ: Այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«3-րդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց վերջին 7 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները՝ գործունեությունը գնահատելով դրական:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել