Արտաքին 4 տարի առաջ - 23:20 18-01-2022

Պուտինը հեռախոսային խոսակցություն է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Քաղաքական գործիչները, մասնավորապես, քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցեր։ Նշվում է, որ Ալիևը վերջերս պաշտոնական այցով եղել է Կիևում, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պուտինը Ալիևին պատմել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների շարքի մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ղազախստանում վերջին անկարգությունների վերաբերյալ։ Նախագահները համաձայնել են, որ իրավիճակը արագորեն կայունացել է, այդ թվում՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով։

Զրույցի ավարտին երկու երկրների ղեկավարները մտադրություն են հայտնել էլ ավելի զարգացնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում