Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:07 18-01-2022

Էրդողանը չի կարող նախագահ լինել, քանի որ դիպլոմ չունի. Սաիդ Քըրան

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայում գործող «Ժողովրդի ազատագրության» կուսակցության (ԺԱԿ-HKP) գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Քըրանը Flash TV-ի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական դիպլոմի հետ կապված իրավական գործընթացին։ Այդ գործընթացը սկսվել է հենց վերոհիշյալ կուսակցության նախաձեռնությամբ։

«Գործող նախագահը նախագահ լինելու որակավորում չունի, քանի որ դիպլոմ չունի»,-հայտարարել է Քըրանը։

Կուսակցական գործչի այս պնդումից հետո լրագրող Օրհան Ուղուրօղլուն նրան հարցրել է «Իսկ դուք ունե՞ք դիպլոմ»։

Դրան ի պատասխան ընդդիմադիր գործիչը եթերում ցույց է տվել իր ունեցած մի քանի դիպլոմը։

Նշենք, որ 2021թ. ԺԱԿ-ը, պնդելով, որ Թայիփ Էրդողանի՝ համալսարանի և լիցեյի դիպլոմների հարցում անորոշություն կա, դիմում էր ներկայացրել Մարմարայի համալսարան և տեղեկատվություն պահանջել նախագահի դիպլոմի վերաբերյալ։ Մարմարայի համալսարանը մերժել էր դիմումը, ինչից հետո կուսակցությունը դիմել էր Տեղեկատվության հասանելիության գնահատման խորհրդին և կրկին մերժում ստացել այն պատճառաբանությամբ, որ դա անձնական տվյալ է։ ԺԱԿ-ի փաստաբաններն այնուհետև հայց էին ներկայացրել Անկարայի 14-րդ վարչական դատարան՝ Տեղեկատվության մատչելիության գնահատման խորհրդի որոշումը չեղարկելու համար։

Հիշեցնենք, որ դեռևս 2000-ական թվականներին թուրք մտավորականներ Յալչըն Քյուչյուքը և Բանու Ավարն իրենց գրքերում և ելույթներում հայտարարել են, որ Էրդողանը չունի դիպլոմ։ Հաջորդող տարիներին Թուրքիայում հասարակական տարբեր շերտեր պարբերաբար նշել են, որ դիպլոմ չունենալու պատճառով Թայիփ Էրդողանը օրինական կերպով չի կարող կատարել Թուրքիայի նախագահի պաշտոնը։ Հիմնականում թեզեր են առաջ քաշվել առ այն, որ նախագահի ձեռքում երկու դիպլոմ կա, որոնց օրեգինալ լինելը փաստված չէ, նա քիչ հիշողություններ և լուսանկարներ ունի համալսարանական տարիների, իր կուրսընկերների մասին և այլն։ 2018 թ-ին նախագահական ընտրություններից առաջ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուն՝ Մուհարեմ Ինջեն, իր քարոզարշավի մի մասը կառուցել է Էրդողանի համալսարանական դիպլոմի հարցի վրա։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին