Ներքին 4 տարի առաջ - 16:27 18-01-2022

Ամբիոն ունեցող քաղաքական կրկեսը պետական կոռոզիա է անում. Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ես վստահ էի, որ Ազգային ժողովի նստաշրջանի բացման առաջին զոհը դառնալու է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ հունվարի 14-ի հայ-թուրքական հանդիպումից հետո։ Գուշակել էի, ոչ թե նրա համար, որ քաղաքական վանգա եմ, այլ պարզապես մեր խորհրդարանական ընդդիմությունն է շատ պարզունակ, մակերեսային և կանխատեսելի։ Ըստ էության հարձակումների նպատակը պարզ էր․

Նպատակ N1։ Վարկաբեկել Ռուբեն Ռուբինյանին որպես բանակցող և ապացուցել հանրությանը, որ իշխանության ընտրությունը սխալ է, քանի որ էմոցիոնալ և հունից դուրս եկող անձը չի կարող վարել դիվանագիտական՝ այն էլ ոչ սովորական և խնդրահարույց բանակցություններ։ Այս նպատակին մեծ հաշվով ընդդիմությունը հասավ, որովհետև Ռուբինյանի վարքագիծը քաղհասարակության համար չընկալվեց որպես բանակցողի, բայց քանի որ դեռ ժամանակ կա, ԱԺ նախագահի տեղակալը կարող է ինչ-որ բան ապացուցել, եթե գործի խելացի և կշռադատված։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ իր համար ևս սա կարող էր լինել կանխատեսելի, որի դեպքում անհրաժեշտ է միշտ պատրաստվել և տալ ոչ թե գոռգոռոցային, այլ մարտավարական հակահարված։

Նպատակ N2: Խորհրդարանական ընդդիմությունն ըստ երևւյթին իր բոլոր ռեսուրսները նպատակուղղել է այն բանին, որպեսզի հանրությանը համոզի, որ իրենց ապագան թուրքացումն է և այս իշխանությունը գործակալ է, որը կոչված է իրականցնելու այդ առաքելությունը, իսկ իրենք տառապած փրկիչներ են, որոնք պատրաստ են իրենց գլուխը դնել թուրքի յաթաղանի տակ (ծիծաղս եկավ սա գրելուց)։

Նպատակ N3: Եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չկարողացան կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և կրել խաղաղարարի դափնու պսակները, ինչու դա պետք է անի Նիկոլ Փաշինյանը (մեզանից խելոք և ուժեղ տղա չի էլի)։ Իհարկե չպետք է անի և որքան ամբիոն ու մեդիա կա, պետք է ուղղել հարաբերությունների կարգավորման տապալմանը։

Այս երեք նպատակները սպառիչ չեն, որովհետև այս հարցում կան շատ ավելի խորը ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական շահեր և շահերը իրագործողներ, որոնց մասին ֆեյսբուքիս պատին գրելը կլիներ միամտություն և շտապողականություն։

Բոլոր դեպքերում, այն ինչ այսօր անում են ամբիոն ունեցող քաղաքական կրկեսի ներկայացուցիչները կարող եմ անվանել հետևալ կերպ՝ պետական կոռոզիա։

Պետության և հայրենիքի հանդեպ հիստերիկ շարժումներով ու կչկչոցով սեր արտահայտողներին սերունդներն իրավունք ունեն միայն նզովելու»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում