Ներքին 4 տարի առաջ - 13:23 17-01-2022

Հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են ․Խաչատուր Սուքիասյան

«Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան բարեկեցիկ կյանք, դրա համար ֆորմուլաներ կան՝ իրողության ֆորմուլաները, ոչ թե պետք է գնամ մի զարգացած երկրի ֆորմուլա բերեմ ու ասեմ, թե սա պետք է լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։

«Տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք՝ մեր իրավունքները, մենք՝ նրանց իրավունքները»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, թե պատրաստվո՞ւմ են հաշտվել այն մարդկանց հետ, ովքեր հայերին սպանել են, Սուքիասյանն արձագանքեց. «Ձեզ էլ են սպանել, մնացածին էլ են սպանել, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։ Այն գործընթացները, հայտարարությունները և այն իրողությունները, որոնք կարող են տարածաշրջանում և միջազգային հարթակներում լինել, շատ ժամանակ մեզանից կախված չի լինում, և այն ձգտող երկրները, որոնք ուզում են «թուրան» կամ այլ միավորումներ կառուցել, սակայն հնարավոր է, որ իրենցից ավելի հզոր այլ երկրները, այլ գործիքներ օգտագործելով, ձախողեն միություններ ստեղծելու ցանկություն ունեցող երկրների պլանները։ Դրա համար մենք պետք է խելացի լինենք, ամեն ինչի մեջ ինքներս չգնանք, չմասանակցենք, դա մեր գործը չէ։ Մեր գործը մեր հարևանների հետ ուղղակի հարաբերությունները հստակեցնելն է։ Կարծում եմ, որ մեր հարևան Ադրբեջանի հետ հնարավոր է՝ ունենանք հարևանական հարաբերություններ»։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում