copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:17 16-01-2022

ՀԱՊԿ-ը կպաշտպանի կազմակերպության անդամներին գունավոր հեղափոխություններից․ Մատվիենկո

ՀԱՊԿ անդամ երկրներից մեկում գունավոր հեղափոխության փորձի դեպքում կազմակերպությունը կպաշտպանի այդ երկիրը։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք ցույց տվեցինք, որ սա (ՀԱՊԿ) լուրջ կազմակերպություն է, և որ նրանք պետք է հաշվի նստեն դրա հետ, որ որևէ այլ պետությունում գունավոր հեղափոխության փորձերի դեպքում ՀԱՊԿ-ը միշտ պաշտպան է կանգնելու։ Դա շատ կարևոր է», – նշել է նա:

Մատվիենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանը Ղազախստանի հետ ամենաերկար սահմանն ունի։

«Եթե ժամանակին չհաջողվեր հաղթահարել այս իրավիճակը, դա սպառնալիք կլիներ ոչ միայն Ղազախստանի ինքնիշխանությանը, այլև հարեւան երկրների ինքնիշխանության անվտանգությանը»,-հայտարարել է խոսնակը: