Երևան +18°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 17:22 16-01-2022

Իսպանիայում հանդիպումն ընդհատվել է այն պատճառով, որ երկրպագուները փայտով հարվածել են խաղացողին

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիա»-«Բետիս» հանդիպումը դադարեցվել էր առաջին խաղակեսում այն ​​պատճառով, որ կիսապաշտպան Ժոան Ջորդանի գլխին փայտ է ընկել։ Հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է դադարեցնել հանդիպումը։ Վնասվածք ստացած խաղացողն անմիջապես հետազոտվել է բժշկական շտաբի ներկայացուցիչների կողմից։ Քիչ անց թիմերը ամբողջ կազմով լքել են խաղադաշտը։

Հանդիպման հաշիվը բացել էր «Սևիլիայի» խաղացող Ալեխանդրո Գոմեսը: Սակայն չորս րոպե անց «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը վերականգնել էր հավասարակշռությունը։

Ավելի ուշ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) իր Twitter-ում հայտարարել էր, որ որոշվել է չավարտել հանդիպումը։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրպագուների պատճառով դադարեցվում կամ չեղարկվում է հանդիպումը: Դեկտեմբերին երկրպագուների չարտոնված գործողությունների պատճառով ընդհատվել էր Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի Փարիզ-Լիոն հանդիպումը։ Այն ժամանակ երկրորդ խաղակեսի սկզբում երկրպագուները անկարգություններ են արել տրիբունաներում, իսկ հետո վազել խաղադաշտ։ Հանդիպումն ընդհատվել է 1։1 հաշվով։

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը ավելի ուշ հայտարարել է, որ ակումբը կոշտ միջոցներ կձեռնարկի երկրպագուների դեմ, ովքեր անկարգություններ են արել: