copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:04 16-01-2022

Երկու երկրներ կարող են ակնթարթորեն միանալ ՆԱՏՕ-ին․ Դաշինքի նախկին գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ երկու եվրոպական երկրներ կկարողանան ակնթարթորեն միանալ Դաշինքին, հենց որ ներկայացնեն իրենց համապատասխան դիմումները։ Նա պարզաբանել է, որ խոսքը Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին է, որոնց թեկնածությունները Դաշինքի անդամները պատրաստ են «ակնթարթորեն» դիտարկել։


«Կարող եք անդամ դառնալ հենց հաջորդ օրը»,- ասել է նախկին գլխավոր քարտուղարը՝ պարզաբանելով, որ այդ երկրները լիովին համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Ռասմուսենը նաև կարծիք է հայտնել, որ այս հարցի առաջ կկանգնեն Ստոկհոլմը և Հելսինկին, եթե տեղի ունենա «ռուսական հարձակումը» Ուկրաինայի դեմ։ Միաժամանակ նա նշել է, որ ինքը չի հավատում Ռուսաստանի «հարձակմանը»։