Արտաքին 4 տարի առաջ - 10:04 16-01-2022

Տեխասի սինագոգի պատանդառուն պահանջում է ազատ արձակել իր ահաբեկիչ քրոջը

Տեխասի սինագոգի պատանդառուն պահանջում է ազատ արձակել իր ահաբեկիչ քրոջը։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ խնդրո առարկա կինը ԱԴԾ գործակալի սպանության համար դատապարտվել է 86 տարվա ազատազրկման։ Նա պահվում է Տեխասի Քարսվել ռազմաօդային բազայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Տեխաս նահանգի Քոլեյվիլ քաղաքում պատանդառուն ուղիղ եթեր է միացրել։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Սոցցանցերում հեռարձակման ժամանակ լսվում է, թե ինչպես է բրիտանական առոգանությամբ զինված տղամարդը ասում. «Եթե որևէ մեկը փորձի շենք մտնել, ես ձեզ ասում եմ... բոլորը կմահանան»:

Գրավումից հետո հեռարձակումը տեւել է մի քանի րոպե։ Ձայնագրության վրա լսվում էր, թե ինչպես է զինյալը սպառնում պատանդներին, իսկ հետո այն ընդհատվում է։

Դեպքը տեղի է ունեցել Բեթ Իսրայել սինագոգում։ Ներկա պահին ոստիկանությունը բանակցություններ է վարում պատանդներին վերցրած տղամարդու հետ, այդ թվում՝ համայնքի ռաբբի Չարլի Սայթրոն-Ուոքերին: Դեպքի վայրում են ոստիկանությունը և ՀԴԲ-ի հատուկ նշանակության ջոկատը (SWAT):

Իրավապահ մարմինների աշխատակիցները տարհանել են մոտակա շրջանների բնակիչներին և հորդորել նրանց խուսափել սինագոգի շրջակայքից:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել