Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:47 15-01-2022

Ղազախստանում ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների թվում եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ Նա հաղորդել է, որ իրավապահների գործողությունների ժամանակ բերման ենթարկվածների թվում կան օտարերկրացիներ։

«Բայց ասել, որ գերակշռում են օտարերկրացիները, իհարկե, սխալ կլինի»,- հավելել է նա։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ այս պահին իրավիճակը ընդհանուր առմամբ վերադարձել է բնականոն հունին, «արդեն շրջադարձ է տեղի ունեցել», և «երկիրը վերադառնում է բնականոն կյանքի», սակայն տեղի իրավապահ մարմինները դեռ շատ աշխատանք ունեն անելու։