Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:23 15-01-2022

Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքով։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Վերազինումն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։

Ինչպես ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված դասընթացների շրջանավարտ, դրամաշնորհային ծրագրի մասնակից եւ հաղթող, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունների ղեկավարի խորհրդական Արտակ Պողոսյանը, ծրագիրն իրականացվել է «Վարդենիսի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու», թեմայի շրջանակներում՝ «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի միջոցով։ Ակնաբուժական ախտորոշիչ սարքավորումը մատակարարվել է «Յունիմեդ» ՍՊԸ կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը