Ներքին 4 տարի առաջ - 14:39 15-01-2022

Հայտնաբերվել է «Հայ Փոստ»-ի բաժանմունքում խուլիգանություն կատարած տղամարդը

Ոստիկանության քրեական հետախույզները Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած 39-ամյա տղամարդուն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նշվում է, որ հունվարի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի տղամարդ բաժանմունքում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել է «Հայ Փոստ» ՓԲԸ-ին պատկանող գույքը և ձեռքերով հարվածներ հասցրել բաժանմունքի աշխատակցի գլխին և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը:
Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 39–ամյա տղամարդուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել