Մամուլ 4 տարի առաջ - 09:39 15-01-2022

Ըստ Լավրովի՝ Երևանը նոր առաջարկներ ունի Բաքվին․ Առավոտ

Սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Հայաստանը նոր առաջարկներ ունի Ադրբեջանին, որոնք Մոսկվան կփոխանցի Բաքվին: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Բառացիորեն երեկ շփվեցի հայ գործընկերոջս հետ, որի մոտ նոր առաջարկներ են ի հայտ եկել: Մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչ անել, որպեսզի այն (նկատի ունի հանձնաժողովը-ՏԱՍՍ) հնարավորինս շուտ սկսի գործել»,- ասել է նա՝ հավելելով, որ օպտիմալ կլինի ստեղծել հանձնաժողով, որի օրակարգում կներառվեն առաջնահերթ լուծման ենթակա հարցեր: Լավրովը հավելել է, որ թեեւ Բաքուն ու Երեւանն իրենց առաջարկներն են ներկայացնում հանձնաժողովի ստեղծման հարցում, տարաձայնություններն այդ հարցի շուրջ պահպանվում են:

«Հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին պայմանավորվել՝ ինչ պայմաններով: Այդ պայմանները հիմա քննարկվում են: Այդտեղ կան տարաձայնություններ: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և արդեն պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակում որոշել այն հարցերը, որոնք այժմ դեռ մնում են չհամաձայնեցված»,- ասել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել