Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:16 14-01-2022

Գիտնականները արագ քնելու անսովոր միջոց են գտել

Մեկ պարզ միջոց օգնում է ստեղծել իդեալական պայմաններ արագ քնելու համար: Դրա համար անհրաժեշտ է մի փոքր իջեցնել մարմնի ջերմաստիճանը, իսկ դա կարելի է անել սովորական գուլպաների օգնությամբ։ Այս մասին գրում է Daily Express-ը։

Ոտքերին հագած գուլպաները կնպաստեն հեռավոր անոթների ընդլայնմանը, ավելի շատ արյուն կսկսի հոսել դեպի ոտքերը, և դա կհանգեցնի մարմնի ջերմաստիճանի փոքր-ինչ նվազմանը:

Նշվում է, որ գուլպաների ազդեցությունը քնի վրա վերլուծել են Սեուլի գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են Բժշկության ազգային գրադարանում։ Հետազոտությանը մասնակցել է վեց տղամարդ: Գուլպաներով և առանց քնի ընթացքում գիտնականները գրանցել են քնելու ժամանակը, քնի ընդհանուր ժամանակը, քնի արդյունավետությունը, արթնացման թիվը, արթնացման շրջանի միջին տևողությունը, շարժման ինդեքսը, քնի մասնատման ինդեքսը, ինչպես նաև սրտի հաճախությունը և մարմնի ջերմաստիճանը:

Արդյունքների համաձայն՝ քնելուց առաջ գուլպաներ հագնելով՝ մարդիկ մոտ 7,5 րոպե ավելի արագ են քնում։ Բացի այդ, նրանց ընդհանուր քնի ժամանակը միջինում 32 րոպեով ավելի է եղել, և նրանք 7,5 անգամ ավելի քիչ են արթնացել: Գուլպաներով քնելու արդյունավետությունը 7,6%-ով բարձր է եղել։

Գուլպաները պետք է հագնել քնելուց անմիջապես առաջ, նշել են գիտնականները։ Այս դեպքում տարեց մարդիկ կարող են չզգալ ազդեցությունը: Բացի այդ, մարդիկ, ովքեր արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեն և տառապում են ոտքերի այտուցից, չպետք է քնեն գուլպաներով։ Բացի այդ, հետազոտողները խորհուրդ չեն տալիս օգտագործել կոմպրեսիոն գուլպաներ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ