Ներքին 4 տարի առաջ - 22:44 12-01-2022

Արարատ Միրզոյանը 29 միլիոնով կահույք չի գնել. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է «ՉԻ» կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակմանը:

«Չորրորդ իշխանություն (ՉԻ)» թերթը իրականության հետ որևէ աղերս չունեցող և ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հրապարակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը և իր տիկինը «ՉԻ» կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակման մեջ նշված վայրից և նշված կամ դրան մոտ արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել։

Ավելին՝ հրապարակման մեջ արված այն պնդումը, թե Արտաքին գործերի նախարարությունը խնդրի վերաբերյալ թերթի գրավոր հարցումն անպատասխան է թողել, ևս բացարձակապես անհիմն է։ ՀՀ ԱԳՆ-ն օրենքով սահմանված ժամկետում պատասխանել է հարցմանը (պատասխանի լուսանկարը կցված է): Իսկ այն, որ ԱԳՆ-ից իբրև թե պատասխան չստանալու հանգամանքը թերթը ներկայացրել է որպես իր մատուցած սուտ տեղեկության հիմնավորում, ուղղակի զավեշտալի է։ Մնում է հուսալ, որ դա արվել է ոչ թե Արարատ Միրզոյանի բարի համբավը կեղծ տեղեկություններով չարամտորեն արատավորելու մտադրությամբ, այլ լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության և տրամաբանության տարրական կանոնների չիմացության պատճառով:

Հայտնում ենք, որ «ՉԻ»-ին հերքման պահանջ ենք ներկայացնելու, իսկ պահանջի չկատարման դեպքում կիրառելու ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործիքակազմ»,- նշել է Հունանյանը:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»