Արտաքին 4 տարի առաջ - 09:48 12-01-2022

ԱՄՆ գլխավոր վարակաբանին մեղադրում են COVID-19-ի ծագման վերաբերյալ տվյալները թաքցնելու մեջ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականներ Ջեյմս Քոմերը և Ջիմ Ջորդանը նամակ են ուղարկել երկրի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Խավիեր Բեսերեին, որում կարծիք են հայտնել, որ երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին թաքցրել է կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսության հետ կապված տեղեկատվությունը։

«Էլեկտրոնային նամակներից քաղվածները վկայում են, որ Ֆաուչին նախազգուշացվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի լաբորատոր արտահոսքի և վիրուսի արհեստականորեն գենետիկորեն փոփոխված լինելու հնարավորության մասին»,- ասվում է նամակում:

Նրանց խոսքով, պետք է պարզել՝ արդյո՞ք այդ մասին զեկուցվել է կառավարության մյուս անդամներին և արդյո՞ք այն կարող էր փոխել ԱՄՆ-ի մոտեցումը համավարակին։ Ըստ հանրապետականների, 2020թ.-ի փետրվարի 1-ին Ֆաուչին այլ գիտնականների հետ քննարկել է կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք նա նման նախազգուշացումների մասին զեկուցել է վերադաս մարմիններին։ Բացի այդ, կոնգրեսականները պնդում են, որ Ֆաուչին, լինելով գիտական խմբագիր, կարող էր ազդել վիրուսի ծագման վերաբերյալ 2020թ.-ին հրապարակված հոդվածներից մեկի հեղինակների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն լաբորատոր արտահոսքի տեսությունից:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի