Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:24 11-01-2022

Ջոկովիչին Ավստրալիայում սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում. The Age

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարող է մինչև մեկ տարի բանտում նստել՝ Ավստրալիա մուտք գործելիս կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար։ Այս մասին հաղորդում է The Age-ը:

Աղբյուրի տվյալներով՝ մարզիկը Ավստրալիա մուտք գործելիս (հունվարի 5-ին) հաղորդել է, որ ժամանելուց երկու շաբաթ առաջ չի եղել այլ երկրներում, սակայն պարզվել է, որ դա ճիշտ չէ։ Այդ ընթացքում նա Սերբիայից մեկնել է Իսպանիա։ Երկիր մուտք գործելիս կեղծ տեղեկությունների տրամադրումը լուրջ խախտում է, որի համար կարող է սպառնալ ազատազրկում։ Նաև սահմանին թենիսիստն ասել է, որ փաստաթղթերը ինքը չի լրացրել, այլ Tennis Australia-ն։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության կազմակերպիչները հաղորդել էին, որ առաջնությանը չեն ընդունի այն խաղացողներին, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Սերբը պաշտոնապես դեռևս չի բացահայտել իր պատվաստման կարգավիճակը, և ենթադրվում է, որ նա չի պատվաստվել։

Ջոկովիչը երկիր մուտք գործելիս ձերբակալվել է սահմանապահ ծառայության կողմից։ Նրա վիզան թույլ չի տալիս մուտք գործել «կանաչ մայրցամաք»՝ առանց պատվաստումներից բժշկական ազատման։

Հունվարի 10-ին Մելբուռնի դատարանը ընդունել է, որ սերբ թենիսիստի վիզան ապօրինի են անվավեր ճանաչել։

Թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունը տեղի կունենա հունվարի 17-30-ը Մելբուռնում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա