Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:21 11-01-2022

Հյուսիսային Կորեան մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հրթիռն է արձակել

Հյուսիսային Կորեան հունվարի 11-ի գիշերը անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, գրում է Yonhap գործակալությունը։

Ինչպես նշվում է, Փհենյանի կողմից հերթական հրթիռի արձակման մասին հաղորդել է Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեն։

Միաժամանակ NHK հեռուստաալիքը, հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանությանը, պնդում է, որ իբր խոսքը բալիստիկ հրթիռի արձակման մասին է, որի հետ կապված Ճապոնիայի կառավարությունը շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Միևնույն ժամանակ, զինվորականները վերլուծում են հրթիռի հեռահարությունն ու թռիչքի բարձրությունը։

Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեայում նոր արձակումն իրականացվել է ՄԱԿ-ում՝ ԱՄՆ-ի, Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի կողմից հունվարի 5-ին ԿԺԴՀ-ի կողմից իրականացված բալիստիկ հրթիռի փորձարկումները դատապարտող հայտարարությունից անմիջապես հետո։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին