Արտաքին 4 տարի առաջ - 11:47 11-01-2022

Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվեց հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար

Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց, գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete):

Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը