Ուղիղ եթեր
«Ես այս ամենի հիմքում մեր անճարությունը և սարսափելի թուլությունն եմ տեսնում. Փաշինյանն ընդամենը գործիք է». Փաստ
copy image url

«Ես այս ամենի հիմքում մեր անճարությունը և սարսափելի թուլությունն եմ տեսնում. Փաշինյանն ընդամենը գործիք է». Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:52 11-01-2022

«Փաստ» օրաթերթը գրում է․

Տարեսկիզբը Ղազախստանում բողոքի ակցիաներով մեկնարկեց, որի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը օգնություն խնդրեց ՀԱՊԿ գործընկերներից։ Ժամեր անց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան: Քաղաքագետ Գագիկ Համբարանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը, միգուցե, այլ տարբերակի հնարավորություն ունենար, եթե չլիներ այն իրավիճակը, որում հիմա է։

«Եթե լիներ այլ իրավիճակում, միգուցե կարողանար նույն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստարկներով ապացուցել, որ թեպետ ՀՀ-ն խիստ մտահոգ է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, բայց խնդիրը հետևյալն է. ՀՀ-ն, հաշվի առնելով նաև բարոյական նորմերը, չի կարող մասնակցել Ղազախստանում այն իշխանության փրկությանը, որն ընդամենը 2 ամիս առաջ Ադրբեջանի ղեկավարությանը շնորհավորում էր Արցախյան վերջին պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Մեծ հաշվով, եթե ՀՀ ղեկավարը կապիտուլ յանտ Նիկոլը չլիներ, այլ իրավիճակ կլիներ։ Իսկ նա հիմա բոլորին՝ թե՛ մեր ռազմավարական գործընկերոջը և թե՛ մեր թշնամիներին է ձեռնտու, որին ինչ հրամայում են՝ հլու-հնազանդ անում է։ Այն հայտարարությունները, այն ակտիվությունը, որը տեսանք, իր նախաձեռնությունը չէր։ Դրանք ՌԴ նախագահի շուրթերով նրան պարտադրված տեքստեր ու հայտարարություններ էին։ Ծիծաղելի է անգամ պատկերացնել, որ Նիկոլը ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպում է կազմակերպում։ Իրականում ինքը լավ գիտի, որ հարց լուծող չէ, այլ ընդամենը գործիք է նույն ՌԴ նախագահի, Արևմուտքի ու թուրքերի ձեռքում»,-ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանն այս իրավիճակում անընդունելի է համարում ՀՀ իշխանությունների վարքագիծը. «Մասնավորապես, Նիկոլը պայքարում է Նազարբաև-Տոկաև հակահայկական տանդեմի իշխանությունը Ղազախստանում պահելու համար, բայց, միևնույն ժամանակ, մատը մատին չի տալիս ու չի փորձում նույն ՀԱՊԿ անդամ երկրների թրքասեր ղեկավարներին պարտադրել, որ նրանք Ադրբեջանից պահանջեն դուրս բերել իրենց օկուպացիոն զորքերը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարածքներից։ Իրականում նա չի կարող մեծ քաղաքականության մեջ լինել։ Կապիտուլ յանտ ղեկավարը կարող է մանիպուլ յացիաների, կեղծիքների և ստերի միջոցով սեփական անգրագետ, քաղաքականապես անհաս հասարակությանը խաբել, բայց դրսում ինքը նույն կարգավիճակն ունի։ Այն, որ, օրինակ՝ ոչ թե Տոկաևը, այլ հենց ինքն էր զանգահարել Տոկաևին, կարևոր ցուցիչ է։ Ըստ իս, նա զանգահարել է, որովհետև դա իրեն պարտադրել է Վ. Պուտինը։ Նիկոլ Անհողը չի կարող քաղաքական գործոն լինել, ինքն ընդամենը գործիք է։ Ինքն իր կապիտուլ յանտ կարգավիճակով ուղղակիորեն կատարում է այն, ինչ իրեն ոչ թե ասում, այլ պարտադրում են»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
16:54 Հայ շախմատիստը՝ Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին