Արտաքին 4 տարի առաջ - 21:18 10-01-2022

Շվեդիան հրաժարվել է անդամակցել ՆԱՏՕ-ին

Շվեդիան չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, բայց միևնույն ժամանակ կպահպանի դաշինքի հետ գործընկերությունը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։

Ինչպես նշել է Շվեդիայի կառավարության ղեկավարը, երկրի դիրքորոշումը հստակ է՝ «մենք մտադիր չենք անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Անդերսոնը նշել է, որ Շվեդիան սեփական քաղաքականությունն է վարում երկրի անվտանգության ապահովման ոլորտում՝ ունենալով գործընկերային հարաբերություններ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ հարեւան Ֆինլանդիայի հետ, որը դեռևս Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ։

Անդրեսոնի խոսքով՝ Շվեդիան դեռ չպետք է փոխի իր գիծը արտաքին քաղաքականության մեջ։ Միաժամանակ, ինչպես ընդգծել է վարչապետը, Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը։ Այժմ Շվեդիան պարբերաբար մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի հետ համատեղ զորավարժություններին։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից