Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:46 09-01-2022

Նիկոլի հակահայկական մետաստազները Վարդենիսում․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլի հակահայկական մետաստազները Վարդենիսում

2018-ին վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը ներազգային պառակտման քաղաքականությունը խորացրեց։ Մինչև այդ նա դրանով զբաղվում էր ընդդիմադիր խմբագրի կամ քաղաքական գործչի կարգավիճակում՝ տարածելով հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական կոչեր։

Նիկոլը պառակտման դրոշակակիր է։ Ինչ նա վարչապետ է դարձել, զբաղված է մեր ժողովրդին պառակտելով, մինչև վերջին բջիջը։

Նիկոլի իշխանության կերակուրը պառակտումն է։ Այդ իշխանությունը կոմֆորտի մեջ է լինում միայն ժողովրդի պառակտվածության պայմաններում՝ «Բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքի համաձայն։

Նիկոլական ատելության մետաստազները տարածվել են ամենուրեք։ Տեղական նշանակության նիկոլները ներազգային թշնամանք են քարոզում։ Մասնավորապես Վարդենիսում մի կին կա՝ Նաիրա Մանուչարյանը, ով ներկայանում է որպես «100 տարվա» մանկավարժ։ Սա նիկոլական ավագանու անդամ է և Վարդենիսում տեղի ունեցած ավագանու ընտրություններում ապօրինությունների գործիքներից։ Ուրեմն այս կինն իր քաղաքական հակառակորդներին պիտակավորում է որպես ոչ լիարժեք քրիստոնյաներ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարդենիսի տարածաշրջանում նախկին սովետական Ադրբեջանից փախստականներ կան։

Տիկնոջ այդ ձևակերպումները տիպիկ նիկոլություն են։ Սրանք հանուն Վարդենիսում աթոռ գրավելու ներազգային թշնամանք ու ատելություն են տարածում։

Նման թշնամանք քարոզելուց հետո Նաիրա Մանուչարյանը ոչ միայն իրավունք չունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և ավագանի լինելու, այլ որ ավելի կարևոր է՝ այս տիկնոջը չի կարելի թողնել, որ նա դպրոց մտնի ու դեռ մի բան էլ պատմություն դասավանդի։ Սերունդները մեղքն են ու սրա նմաններից չպետք է պատմության դասեր լսեն։

Փաստորեն, հանուն իշխանություն զավթելու ծրագրի իրագործման Նիկոլ Փաշինյանն իր մետաստազների միջոցով պատրաստ է ադրբեջանանպաստ քարոզ տանել ու ներազգային թշնամանք տարածել։

Լկտիությունը, աթոռամոլությունն ու հակահայկականությունը սրանց մոտ սահմաններ չունեն։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան