Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:30 03-01-2022

Անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց:

Կացարանը հունվարի 1-ից փակվել է, և ըստ նոր որոշման՝ բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամաս, սակայն նրանք հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի իրենց կացարանից և տեղափոխվել նոր կացարան:

Դեկտեմբերի 31-ին սոցապնախարարը ոստիկանների հետ գնացել է Վարդաշենում գտնվող անօթևանների կացարան և պահանջել, որ շուրջ 93 բնակիչ լքի բնակության այդ վայրը։

Անօթևանները հանդիպում են պահանջում նախարարի և վարչապետի հետ.

«Մենք խնդրանքով դիմում ենք վարչապետին և սոցապնախարարին, գոնե 6 ամսով երկարաձգեն պայմանագիրը մեր կազմակերպության հետ: Դրանից հետո ամառ է, մի բան կանենք»,-ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:

Բնակիչները նշում են, որ 1 ամիս առաջ են տեղեկացել որոշման մասին.

«Իրենց ոչ մի պայման մեզ պետք չեն, մեզ բավարարում է մեր ունեցած պայմանները, չենք ուզում տեղափոխվել»,-ասաց բնակիչներից մեկը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին