Ներքին 4 տարի առաջ - 17:48 01-01-2022

Հունվարի 1-3-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, հանրապետության տարածքում` hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երեւանում hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +1+3։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15 -20, ցերեկը՝ -2 -7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -1 -3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ -1 +2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -2 +3,

Լոռիում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +3+8,

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5 +10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -1 -4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +1 +3,

Արարատում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ +2+4,

Արմավիրում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ 0 -2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7 -10, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7 +12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4 +9,

Արցախում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +7 +12։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան