copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:05 01-01-2022

Ամենասարսափելի ամանորյա նվերներն ըստ սոցցանցի օգտատերերի

Reddit հանրահայտ ինտերնետային ֆորումի օգտատերերը պատմել են ամանորին երբևէ ստացած ամենավատ նվերների մասին։

Մեկնաբաններից մեկը նշել է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես էին իրեն սպասքի սրբիչ նվիրել, այն դեպքում, երբ ինքն ընդամենը ութ տարեկան էր։ NeutralWitch օգտատերը գրել է, որ նման նվերներ երեխաներին սովորաբար տալիս էին ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ ըստ ավանդույթի նորաստեղծ ընտանիքը եթե ապահովված լիներ ապրելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, ապա նորը գնելու կարիք չէր լինի։

Մեկ այլ օգտատեր պատմել է, որ իրեն Lamborgini-ի օրացույց են նվիրել այն դեպքում, երբ նրա եղբայրը կիթառ էր ստացել, իսկ քույրերը՝ հեծանիվ:

«Կոմիքսը, որը մի քանի ամիս արդեն տանն էր և այդ ընթացքում երկու անգամ հասցրել էի կարդալ․․․ Ես չգիտեի, որ դա պետք է լինի իմ անակնկալ նվերը»,- գրել է ֆորումի մեկ այլ այցելու։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը