Ներքին 4 տարի առաջ - 11:40 31-12-2021

Մամիկոն Ասլանյանի ամանորյա ուղերձը

Վանաձորի ընտրույուններում հաղթանակ տարած և այժմ կալանավորված Մամիկոն Ասլանյանի Ամանորի շնորհավորական ուղերձը․

Սիրելի՛ վանաձորցիներ, Դարպաս, Գուգարք և Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,
Ավարտին է մոտենում 2021 թվականը, որը, կարծեք թե, պիտի վերջնարդյունքում մեր խոշորացված համայնքին տար ապագայի, մեր համատեղ ծրագրերի նկատմամբ տեսլական, առարկայական փոփոխությունների մեկնարկ, բայց, ցավոք, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դժվար է նկարագրել բանականության շրջանակներում: ինչևէ, մենք իրավունք չունենք շեղվելու մեր համայնքը զարգացնելու և շենացնելու ուղուց:

Իմ նկատմամբ տեղի ունեցող տհաճ երևույթները ես ընդունում եմ որպես ոտնձգություն ոչ թե իմ անձի, այլ մեր ողջ համայնքի նկատմամբ: Ես ինձ այստեղ միայնակ չեմ զգում, ինձ միշտ ուղեկցում է մեր բոլոր համակիրների էներգիան, ջերմությունը:

Անցյալում թողնելով բացասական ողջ լիցքերը՝ շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ մեր մեծ երկրին բարօրություն, մեր փոքր հայրենիքին՝ շենություն, բարեկեցություն, իսկ յուրաքանչյուրիդ՝ առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ:

Մենք ներելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր անձնական նեղություն ու տհաճություն են պատճառել մեզ, բայց մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին, ովքեր հանցավոր անտարբերություն են դրսևորում մեր քաղաքների ու գյուղերի նկատմամբ:
Աստված պահապան բոլորիս:
Եվս մեկ անգամ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Միշտ ձեր՝ Մամիկոն Ասլանյան
31.12.2021, «Վարդաշեն» ՔԿՀ

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան