Արտաքին 4 տարի առաջ - 23:40 30-12-2021

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային «օմիկրոն» շտամի 93 դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային «օմիկրոն» շտամի 93 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեին։ Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։ Սակայն տարածումը կշարունակվի։ «Փորձենք հնարավորինս նեղ շրջապատում դիմավորել Ամանորը, անպայման ունենալ պաշտպանիչ դիմակ։ Որպեսզի պաշտպանված լինենք, առաջին հերթին մենք պետք է լինենք պատվաստված»,- ասել է Պաատա Իմնաձեն։ Նրա խոսքով՝ երկրում կորոնավիրուսով չվարակված և չպատվաստված մարդկանց թիվը բավականին մեծ է, և եթե նրանք վարակվեն, բժշկական ոլորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կմեծանա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը