Երևան +24°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:18 30-12-2021

ՀՀ-ն ունի Միջազգային դատարան դիմելու լեգիտիմ հիմք, բայց դեռ քայլեր չի արել. ՄԻՊ

Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ Շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի մասին հայցով հայկական կողմն ունի լեգիտիմ հիմքեր միջազգային դատարաններ դիմելու ընդդեմ Ադրբեջանի։

Ըստ նրա` ադրբեջանական կողմը կեղծիքների է դիմում զանազան հարցերում, այդ թվում միջազգային ատյաններում ներկայացվող փաստերի։ Սակայն հայկական կողմը, ունենալով լեգիտիմ հիմք, դեռ քայլեր չիձեռնարկել։ Նա մասնավորապես հիշեցրել է ադրբեջանցիների կողմից Զվարագետի հունը փոխելը, ինչի հետևանքով Մեղրին երբեմն ջրի խնդիր է ունենում։

«Վերին Շորժայում նրանք ջրավազանների մոտ են տեղակայված, ինչը խմելու ու ոռոգման ջրի խնդիր է առաջացրել առանձին գյուղերում։ Նույնը կա Սև լճի տարածքում»,- նշել է Թաթոյանը։

ՄԻՊ-ը նկատել է նաև, որ քննարկումներում շատ է խոսվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Արդարադատության միջազգային դատարան (Հաագայի դատարան) դիմելու մասին, սակայն կարևոր է աշխատանք տանել միջազգային հանձնաժողովների ու խորհուրդների, հատուկ զեկուցողներ հետ։

«Հաճախ միջազգային դատարաններն օգտվում են հենց այդ կառույցների արձանագրած ապացույցներից։ Ու մի բան է ներհայաստանյան կառույցների ապացույցները, մեկ այլ բան է միջազգային համազեկուցողի աշխատանքը»,- ասել է Թաթոյանը։

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանն ամենակարճ ժամկետներում կդիմի միջազգային դատարան Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով:

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
13:11 Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»
14:44 Ադրբեջանցիները 5 ամսից հասնելու են Երևան․ Ալիևը Սևանում ոտքերն է լվանալու, Երևանում՝ թեյելու․ քաղաքացի
22:05 Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք. Տայգայում երևի մեզնից լավ պայմաններում կապրին. Ջրառատի բնակիչ
10:00 Պատերազմ է մոտենում. ՔՊ-ն քնած է ձևանում կամ միտումնավոր ոչինչ չի անում  

Ձեզ գուցե հետաքրքրի