Սպորտ 4 տարի առաջ - 10:49 29-12-2021

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի ԱԱ-ում

Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունն ավարտված է:

Արագ շախմատի նոր չեմպիոնը Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է, 3 հնարավորից հավաքեց 9,5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով դարձավ աշխարհի նոր չեմպիոն: Մագնուս Կարլսենը միայն 4–րդն է:

Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստերներից Տիգրան Պետրոսյանը 27-րդն է՝ 8 միավորով, Շանթ Սարգսյանը 29-րդը, Գաբրիել Սարգսյանը` 31-րդը, Հայկ Մարտիրոսյանը` 33-րդ տեղ, Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով 42-րդն հորիզոնականում է։ Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հավաքեցին 6,5-ական միավոր ու համապատասխանաբար 76-րդ, 86-րդ, 87-րդ տեղերում են: Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 5 միավոր , նա 141-րդն է։

Կանանց պայքարում Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը 28-րդն է (6,5 միավոր), իսկ Սուսաննա Գաբոյանը` 94-րդը (3,5 միավոր):

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին